«Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիան» արտոնություն ստացավ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ կառավարության նիստում մի որոշում ընդունվեց, որով արտոնություն տրվեց Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին:
Կառավարությունը որոշեց 3 տարի ժամկետով հետաձգել «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը:
Ինչպես տեղեկացանք որոշման նախագծից, ընկերությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցված ՓՀԷԿ-ի վերազինման համար Թուրքիայից ներկրելու է ապակեմանրաթելային խողովակներ, որոնց արժեքն ավելի քան 850 միլիոն դրամ է կազմելու: Իսկ վերազինման համար ընդհանուր ներդրումների արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ 89 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



