Բակո Սահակյանը հայաստանցի բժիշկների հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ բժշկական հաստատությունների համագործակցության հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:
Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման եւ առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



