Հրշեջները Զովունիում մարել են քարե-տնակում և կից քարե շինությունում բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 26-րդ փողոցում գտնվող երկաթե վագոն-տնակում և կից չշահագործվող քարե շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.48-ին։
Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և գույքը (25 քմ), իսկ քարե շինությունում` կուտակված փայտ և կենցաղային իրեր (մոտ 10 քմ)։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



