Ամերիկացի եւ ռուս զինվորականները չեն համագործակցում Սիրիայում գործողությունների իրականացման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ եւ Ռուսաստանի զինվորականները այս պահին չեն համագործակցում միմյանց հետ Սիրիայում գործողություններ իրականացնելու հարցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Հարվերը` հավելելով, որ զինվորականները համագործակցում են միայն թռիչքների անվտանգության մասին հուշագրի շրջանակում:
Նախորդ շաբաթվա ընթացքում կայացել էր հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ: Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության էին եկել կրակի դադարեցման վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկելու հարցում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



