Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լճափ գյուղը կրկին հյուրընկալել է ֆրանսիացի բարեկամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական «Այո» բարեգործական կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչներն  արդեն 9-րդ տարին անընդմեջ այցելելու են իրենց  հարազատ դարձած Գեղարքունիքի մարզի  Լճափ գյուղ, հյուրընկալվում տեղի դպրոցականներին, շփվում գյուղի ամենատարբեր տարիքի մարդկանց հետ, դպրոցում իրականացնում շինարարական աշխատանքներ, կազմակերպում ճամբարային խաղեր: Ինչպես«Արմենպրես»-ին ներկայացր եց ֆրանսիական «Այո» կազմակերպության խմբի ղեկավար Նարեկ Սեդրակը, իրենց խումբն Հայաստան այցելել է հուլիսի 2-ից, բայց սկզբի երկու շաբաթն իրենք  ապրել են Սիսիանի շրջանում, ուր իրենց միջոցներով  մանկապարտեզ են վերանորոգել, ապա եկել հարազատացած Լճափ՝  իրենց նորեկ ընկերներին այս  գյուղի մարդկանց, տեղական մշակույթին ու կենցաղին, սովորույթներին  ծանոթացնելու համար:

«Խումբը սկզբում ունեցել է 41 անդամ, սակայն մի մասը հետ են գնացել, իսկ 33 հոգանոց խումբը բնակվում է Լճափում՝ նախօրոք հարմարեցված ու իրենց համար նախապատրաստված  տանը: Խումբը 5 օր կմնա գյուղում, որի ընթացքում իր  օրվա մեծ մասը կանցկացնեն Լճափի դպրոցում:  Բակում ամեն օր միասին գնդակ են խաղում դպրոցականներն ու ֆրանսիացիները: Դպրոցի մարզադահլիճում, որն, ի դեպ, հենց իրենք էլ նորոգել են տարիներ առաջ, հայ եւ ֆրանսիացի թիմերով վոլեյբոլ են խաղում, մի մասը կիրառական խաղեր են կազմակերպել փոքրահասակ դպրոցականների հետ՝ ծեփամածիկներով ու ֆլոմա ստերներով խաղեր ու զարգացնող մարզանքներ են անում, մի մասը սեղանի թենիս, մյուսները պարան ու այլ խաղերով են հագեցնում լճափցի դպրոցականների առօրյան»,-ներկայացրեց Նարեկ Սեդրակը:

Ինչպես մանրամասնեց խմբի մյուս հայ անդամ  Նարեկ Թաջիրյանը, խմբում 4-ն են միայն հայ, մյուսները ֆրանսիացիներ են: «Երեխաների հետ ժամանցի կազմակերպման շրջանակներում կազմակերպում ենք երգեցողության, պարի, բակային խաղերի պարապմունքներ, նաեւ մաթեմատիկայի դասեր: Խմբի անդամները տպավորված են ու հիացած Լճափով ու լճափցիներով, նրանց հյուրասիրությամբ, հայի տեսակով ու հայկական հյուրասիրությամբ: Սիրել են հայկական քաղցրահամ միրգը, նույնիսկ պարտադրության հասնող հյուրասիրությունը»,-նշեց Նարեկ Թաջիրյանը:

Դպրոցի տնօրեն Կառլեն Հովհաննիսյանը  վկայեց, որ իրենք ողջ դպրոցով անհամբեր սպասում են ֆրանսիացիների գալուն, ողջ տարվա ընթացքում կապ պահում նրանց հետ, հաղորդակցվում:  «Իրենց բազմամյա այցելությունների ընթացքում «Այո»-ի անդամները մեր դպրոցում ընդհանուր հաշվով 104 պատուհանից 55-ը փոխել են նորերով, հիմնովին նորոգել են դպրոցի երկու հարկի սանհանգույցը, սպորտդահլիճը, բոլոր դասասենյակների դռները, նաեւ աշխատանքներ են կատարել գյուղի մանկապարտեզում: Դպրոցն ու դպրոցականները ջերմությամբ ու էներգիայով են  լցվում ֆրանսիացի երիտասար դների գալով, ինչպես նաեւ ստացած հույզերով դեռ երկար ժամանակ ջերմանում»,- վկայեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

 

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին