Երևանի չգործող կազմակերպության տարածքում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարմի փողոցի թիվ 103 հասցեում գտնվող չշահագործվող շինության տանիքից ծուխ է նկատվում և այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Վալերիա Թրեյդ» չգործող կազմակերպության տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.44-ին, մարվել՝ 16.03-ին:
Այրվել է խոտածածկույթ և աղբ (մոտ 300 քմ) և չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



