Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական Հալեպ նահանգում զոհվել է ռուս շարքային Նիկիտա Շեւչենկոն: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ավտոշարասյունն ուղեկցելու առաջադրանքը կատարելիս Հալեպ նահանգում զոհվել է ռուս պայմանագրային զինծառայող Նիկիտա Շեւչենկոն»,- ասված է հաղորագրությունում:
Ռուսական ավտոշարասյունը սնունդ ու ջուր էր փոխադրում տեղի բնակիչների համար: Բնակավայր մուտք գործելիս ավտոմեքենաների հարեւանությամբ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ շարքային Շեւչենկոն հետմահու պետական պարգեւի է ներկայացվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



