Մյունխենի հրաձգությունից հետո Օբաման խոստացել է աջակցել Գերմանիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակումից հետո Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Գերմանիային: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք առայժմ հստակ չգիտենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, բայց մեր սրտերը նրանց հետ են, ովքեր, հնարավոր է, վիրավորվել են: Մենք խոստանում ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել, որի կարիքը նրանք կարող են ունենալ»,- հայտարարել է Օբաման:
Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Լրատվամիջոցները նախապես հաղորդում էին 15 զոհի մասին, սակայն ոստիկանությունը նախ հայտնեց միայն 3, իսկ հետո՝ 6 զոհի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



