Մյունխենի միջադեպի պատճառով Չեխիան ուժեղացրել է Գերմանիայի հետ սահմանի վերահսկողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի ներքին գործերի նախարար Միլան Խովանեցը պետական հեռուստաալիքով ելույթի ժամանակ հայտարարել է, որ գերմանական Մյունխեն քաղաքի աղետալի միջադեպի պատճառով Չեխիան ուժեղացրել է Գերմանիայի հետ սահմանի վերահսկողությունը։
«Չեխիայի ոստիկանությունը ուժեղացնում է երկրի բոլոր առևտրի կենտրոնների, ինչպես նաև՝ չեխ-գերմանական սահմանի վերահսկողությունը. հնարավոր է, որ հանցագործներից մեկը կփորձի փախուստի դիմել Գերմանիայից։ Անվտանգության բարձրացման միջոցառումների համար դեռևս առիթ չկա»,- հայտնել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասել է 6-ի. կան առնվազն 100 վիրավորներ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



