ԱՄՆ-ը պատրաստ է Գերմանիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Մյունխենի հարձակումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը սերտ կապ է պահպանում Գերմանիայի իշխանությունների հետ և պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել Մյունխենում տեղի ունեցած հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք Գերմանիայի իշխանությունների հետ սերտ կապ ենք պահպանում և պատրաստ ենք տրամադրել ցանկացած և անհրաժեշտ օգնություն, որը պետք է մեր բարեկամ և դաշնակից Գերմանիային այդ ճգնաժամի ժամանակ»,- ասվում է Կիրբիի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դատապարտում է հարձակումը և ցավակցում զոհերի հարազատներին ու վիրավորներին։
Ավելի վաղ Սպիտակ տունը Մյունխենի հարձակումն անվանել էր ահաբեկչություն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



