Քննարկվում է որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման հարցը. ԱԱԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամները կամովի արդեն ազատ են արձակել երկու շարքային ոստիկանի: Տեղեկատվությունն "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
"Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած մյուս երկու ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել",-ասաց Սամսոն Գալստյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



