Չինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 78 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում այս շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 78 մարդ մահացել է, 90-ից ավելին` անհայտ կորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի իշխանությունները:
Հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի 16 մլն բնակիչներ լքել են իրենց տները: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր կլիներ մեծ թվով զոհերից խուսափել, եթե չփլուզվեր Տյանմեն քաղաքում հոսող գետի պատնեշը: Չնայած տեղի բնակիչներն ասում են, որ իշխանությունները նախապես չեն զգուշացրել սպասվող հեղեղումների վտանգի մասին: Այդ իսկ պատճառով նրանք չեն հասցրել լքել վտանգավոր շրջանները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



