Ատրպատականի թեմի առաջնորդն ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱտրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանը ընդունել է Հայրենի «Նորք» բժշկագիտական հիվանդանոցի լյարդաբանության բաժանմունքի նախագահ Հասմիկ Ղազինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բժշկուհին ժամանել է Թավրիզ` մասնակցելու պետական համալսարանի կողմից կազմակերպված համագումարին եւ հանդես գալու դասախոսությամբ:
Թավրիզում բժշկուհին ծանոթացել է Ատրպատականի Հայոց Թեմի կառույցին եւ եկեղեցական, թեմական, կրթական կյանքին:
Բժշկուհի Ղազինյանն իր ուրախությունն է հայտնեց այն միջավայրի համար, որտեղ հայերը հայրենիքից հեռու շարունակում են ապրել` հավատարիմ մնալով իրենց ազգային ու հոգեւոր ինքնությանը:
Բժշկուհին միաժամանակ իր հիացմունքն է արտահայտել Իրանում բժշկագիտության մեծաքայլ առաջընթացի վերաբերյալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



