Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին «France-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կարող էր փոփոխել իր ծրագրերը: «Եթե արտասովոր ինչ-որ բան տեղի չունենա, ապա մոտ օգոստոսի կեսերին հնարավոր է բանակցություններ անցկացնել»,-ասել է Էրդողանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 20-ին նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի առաջին տասնօրյակում և կանցկացվի Ռուսաստանի քաղաքներից մեկում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



