Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը կքննարկի ռազմական հեղաշրջման փորձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդը հուլիսի 28-ին կքննարկի երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման հետ կապված իրադարձությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ առաջին անգամ խորհուրդը նիստը կգումարի ոչ թե իր շտաբում, այլ Չանքայա պալատում:
Թուրքական ԶԼՄ-ները դրա հետ միասին հայտնում են, որ այսօր մեկուսարաններից ազատ են արձակվել ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու կասկածանքով նախօրեին ձերբակալված մոտ երեք հազար զինծառայողներից 1200-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



