Ինչպես ընտրել գրավիչ ներքնազգեստ
ՖՈՏՈԿանայք երբեք չեն կարողանում անտարբեր անցնել ներքնազգեստների կողքով, իսկ գրավիչ ներքնազգեստ ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ձեզ ենք առաջարկում կանոններ, որոնք կօգնեն ձեզ գայթակղիչ ներքնազգեստ ընտրել և ինքնատիպ տեսք ունենալ:
Կտորներ
Ներքնազգեստներ գնելիս նախապատվությունը պետք է տալ բամբակին և մետաքսին: Պետք է խուսափել սինթետիկ ներքնազգեստներ ընտրելուց, որոնք չեն շնչում: Նրանք ամեն առումով վատն են: Բամբակյա գործվածքներն ավելի էժան են, քան մետաքսը, սակայն դրանք նույնպես կարող են գրավիչ տեսք ունենալ:
Ոճեր
Ներքնազգեստները կարող են զանազան ոճերի լինել, սակայն պետք է ընտրել այնպիսին, որը գայթակղիչ ձևով կընդգծի Ձեր մարմինը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե հատկապես ինչն է Ձեզ սազում:
Դիզայն
Ներքնազգեստները կարող են գեղեցիկ տեսք ունենալ նաև առանց ծալաբոլորների և ժանյակների, որոնք ավելի շատ նախատեսված են հատուկ առիթների համար և փափուկ բամբակյա կտորների նման հարմարավետ չեն: Պետք է ընտրել գայթակղիչ դետալներով, բացվածքներով ներքնազգեստներ: