ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հուլիսի 23-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հ արազատներին և ծառայակիցներին:
Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



