Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համաշխարհային մաֆիայի ամենահեղինակավոր «կնքամայրերը»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է․

Երբ լսում ենք «մաֆիայի աշխարհի հեղինակություն» արտահայտությունը, միանգամից մտաբերում ենք «Կնքահայրը» ֆիլմի հերոսներԴոն Կարլեոնեին  և Տոնի Սոպրանոյին: Իրական հեղինակությունների անուններն էլ են մեր օրերում դարձել բավականին ճանաչելի ու տարածված, սակայն այդ շարքում գրեթե երբեք չեն հնչում կանացի անուններ: Այնինչ՝ պատմությունը ճանաչում է մաֆիայի աշխարհի բացարձակ հեղինակություններ համարվող մի քանի կանաց անուններ, որոնք են՝ Սոնկա Զոլոտայա Ռուչկա կամ էլ Մամաշա Բարկեր: Մեր օրերում էլ կան նման կանայք, որոնց «հրաշալի յոթնյակը» այսօր կներկայացնենք ձեր ուշադրությանը:

1.Կլաուդիա Օչաո Ֆելիքս

Ինստագրամի այս աստղը աշխարհում հայտնի է ոչ միայն իր անկեղծ լուսանկարներով: Այս նուրբ աղջիկը նաև հանդիսանում է մեքսիկական Los Ántrax հանցախմբի պարագլուխը:  Նրա ղեկավարած հանցախմբի խղճին են բազում ծանր հանցագործություններ, այդ թվում նաև պատվերով սպանություններ:Կլաուդիան հանցախմբի պարագլուխ դարձավ այն բանից հետո, երբ նրա բոյֆրենդ Արեչիգա Գամբոն, ով Los Ántrax հանցախմբի պարագլուխն էր, 3 հոգու սպանության գործով ձերբակալվեց, իսկ հետո նաև ազատազրկվեց: Սրանից հետո Կլաուդիան շարունակեց իր սիրելիի գործը ՝  այն էլ շատ ավելի դաժան ու սառնասիրտ նոր հանցանքներ հեղինակելով: Ի շնորհիվ իր խորամանկության ու խելացիության, ինչպես նաև թիկնապահների մի ամբողջ բանակի, Կլաուդիան առայսօր մնում է ազատության մեջ:

2. Աննա Գրիստինա

Մի քանի տարի առաջ ամերիկյան մամուլը ակտիվորեն քննարկում էր «վերին Իստ-Սայդի տիկնոջ» անունը: «Տիկին» հասկացությունն այս ենթատեքստում նշանակում էր «կավատ», որը ղեկավարում էր մի քանի հասարակաց տներ ու բարդելներ: Աննային կավատությունից զատ մեղադրում էին նաև մարդկանց առևտրի՝ թրաֆիկինգի մեջ:Բայց կար  մեկ կարևոր հանգամանք՝ Աննան նաև բազմազավակ մայր էր, այդ իսկ պատճառով դատարանը նրա համար սահմանեց ընդամենը կես տարվա ազատազրկում և հինգ տարի պայմանական:

3.Ռաֆայելլա Դե Ալտերիո

Պարզվում է՝ Նեոպոլիտանական մաֆիայում կան ոչ միայն կնքահայրեր, այլ նաև կնքամայրեր: Ռաֆայելլան ամենահին մաֆիոզ  խմբավորման՝ «Կամորրայի» պարագլուխը դարձավ այն բանից հետո, երբ իր ամուսինը՝ Նիկոլո Պիանեսը, որը տվյալ խմբավորման պարագլուխն էր, մահացավ: Երեք տարի առաջ Ռաֆայելլան ձերբակալվեց ռեկետ իրականացնելու ժամանակ: «Մեծ Փիսիկի» (այդպես են նրան կոչում մաֆիայի աշխարհում) տան խուզարկության ժամանակ միայն առձեռն 10 մլն դոլլար գումար է առգրավվել, իսկ նրա հանցախմբի 30 տարվա գործունեության արդյունքը մոտ 4000 (չորս հազար) սպանություն էր: Ռաֆայելլան մեղադրվեց նաև թմրանյութերի առուվաճառքի հոդվածով, ուստի դժվար չէ կանխատեսել, որ նրա ազատազրկման  պատժաչափն ավելի երակար կլինի, քան կյանքը, որ պիտի ապրի:

4.Ջուդի Մորան

Այս տեսքից անմեղ թվացող թոշակառուն իրականում ավստրալական հանցավոր կլանի՝ «Մորանոյի» պարագլուխն է: «Մորանոն» կանաչ մայրցամաքի  ամենահայտնի ու ամենահեղինակավոր հանցախումբն է, որը զբաղվում է թմրանյութերի առք ու վաճառքով: Բայց սա միակ ուղղությունը չէ, որով զբաղվում է  այս բանդան: Ջուլիան այս հանցախմբում իր հեղինակությունը ժառանգել է ամուսնուց՝ Լեսլի Կոուլից, որի մահից հետո նա ամուսնացավ հանցախմբի պարագլուխ դարձած Լյուիս Մորանոյի հետ, իսկ նրա մահից հետո էլ դարձավ մաֆիայի պարագլուխը: Հարկ է նշել, որ իր երկու ամուսիններից էլ Ջուլիան ունեցել էր երկու որդի, որոնք սակայն ևս զոհվել են  փոխրհաձգությունների արդյունքում: Ջուլիան ձերբակալվել է 2009թ  և դատապարտվել 27 տարվա ազատազրկման:

5.Սանդրա Ավիլա Բելտրան

The Queen of the Pacific-խաղաղօվկիանոսյան թագուհի ՝ այսպիսի անուն ունի մաֆիայի  աշխարհում Սանդրա Բելտրանը, որը համաշխարհային մաֆիայի շրջանակներում հայտնի է որպես չափազանց խելացի, խորամանկ հանցագործ, ով երբեք ու ոչ մի տեղ ոչ մի հանցահետք չի թողնում: Սանդրան երկու անգամ ամուսնացած է եղել, ընդ որում, երկու անգամ էլ նրա ամւոսինները նախկին ոստիկաններ են եղել, որոնք գումարի դիմաց վերածվել էին մարդասպանների ու այդպիսով պաշտոնանկ արվել և դատապարտվել:Սանդրային անհնար էր ձերբակալել, եթե այդ հարցում ոստիկանությանը «չօգնեին» թմրանյութերի վաճառքով զբաղվող այլ հանցավոր մրցակիցներ, որոնք էլ այսպես ասած ՝ «սարքեցին» Սանդրայի գլխին: Նրանք փախցրեցին սանդրայի երեխային: Սեփական ուժերով ոչ մի կերպ երեխային ետ վերադարձնելու գործը ձախողելուց հետո, հուսահատ մայրը դիմում է ծայրահեղ քայլի ՝ նա միայնակ տնային տնտեսուհու կերպարի ներքո դիմում է ոստիկանությանը և փաստորեն սեփական ճակատագրի վրա քար է գցում, որովհետև ոստիկանությունը շուտով բացահայտում է Սանդրայի իրական դեմքը:

6.Մարիա Լիչարդի

Նեոպոլիտանական մաֆիայի ևս մեկ կնքամայր, ով կարողացավ իր կործանվող բանդան փրկել նոր բիզնես ձեռնարկելով, այն է ՝ թրաֆիկինգ և սեքս-ծառայություններ մատակարարող  ցանց: Հանցախումբը ալբանական մաֆիայից գնում էր անչափահաս աղջնակների և այնուհետև նրանց մի քանի անգամ թանկ գնով վաճառում սեքս-գերության Իտալիայում: Իսկ այն աղջիկները, որոնք գնորդներ չունեին, սպանվում էին:

7.Մարիա Լեոն

Մարիայի հանցավոր կյանքը վառ էր ու տպավորիչ: Մաֆիայի պարագլուխ լինելը նրան չխանգարեց 13 երեխա ծննդաբերել: Մարիայի գլխավորած բանդան կատարում էր ծանրագույն հանցանքներ ՝ սպանություն, թրաֆիկինգ, թմրանյութերի առք ու վաճառք: Այս բանդան սարսափի մեջ էր պահում ողջ Լոս-Անջելեսը: Նրան ձերբակալելը երկար ժամանակ չէր հաջողվում միայն այն բանի համար, որ Մարիան գտնվում էր մեքսիկական մաֆիայի  հովանու տակ: 2008թ. Խուլիգանական փոխրհաձգության արդյունքում սպանվում է Մարիայի որիդիներից մեկը: Մարիան Մեքսիկայից վերադառնում է Լոս-Անջելես, որպեսզի մասնակցի որդու թաղմանը, և ձերբակալվում է:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»