Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60, վիրավորվել` 207 անձ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ երկու պայթյուն է որոտացել, սակայն երկրորդ պայթյունի փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ըստ տեղի իշխանությունների տեղեկությունների` բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում 3 մահապարտ է եղել: Երկրորդ ահաբեկչի պայթուցիկ սարքը չի գործարկվել, երրորդին էլ իրավապահները հասցրել են ոչնչացնել:
Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



