Ադրբեջանում փոթորիկը ծառեր եւ սյուներ է տեղից պոկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում փոթորիկն ու հորդառատ անձրեւները զգալի վնաս են հասցրել հյուսիս-արեւմտյան շրջաններին: Ըստ contact.az-ի՝ առավելապես տուժել են Զաղաթալի եւ Բալաքյանի շրջանները:
Մասնավորապես, փոթորիկը քշել է տների եւ վարչական շենքերի տանիքները, տեղից ծառեր ու էլեկտրասյուներ է պոկել՝ խափանելով էլեկտրականության մատակարարումը: Բալաքյանի շրջանում վնասվել է նաեւ տեղի հիվանդոցի շենքի տանիքը:
Տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ տարերքի հետեւանքները վերացնելու համար, հաշվարկում են հասցված վնասի չափը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



