Կալիֆոռնիայում անտառային հրդեհները 3300 ակր տարածք են կլանել. Հարյուրավոր մարդիկ տարհանվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներն անկառավարելի են դարձել: Հարյուրավոր հրշեջներ պայքարում են Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված կրակի դեմ ինչպես ցամաքից, այնպես էլ օդից:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` արագ տարածվող անտառային հրդեհները բռնկվել են ուրբաթ կեսօրին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքի մայրուղու երկայնքով` Լոս Անջելեսից 64 կմ հեռավորությամբ:
Ըստ հրշեջ ծառայության տվյալների` կրակը կլանել է 3300 ակր տարածք: Հրդեհների հետևանքով զոհեր չկան, կա մեկ վիրավոր հրշեջ փրկարարներից:
Կրակը փորձում են մարել ջուր ցանող ուղղաթիռների և օդանավերի օգնությամբ: Մոտակա շրջանների հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



