Իրանն ու Ռուսաստանը մոտ են ծանր ջրի մատակարարումների մասին համաձայնագիր ստորագրելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան մոտ են Ռուսաստանին 40 տոննա իրանական արտադրության ծանր ջուր վաճառելու մասին համաձայնագիր ստորագրելուն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը:
«Ձեռնարկվել են վերջին քայլերը Ռուսաստանին Իրանում արտադրված 40 տոննա ծանր ջուր վաճառելու համար, շուտով կստորագրվի համաձայնագիրը», - գործակալությունը մեջբերում է Սալեհիի խոսքը:
Իրանական կազմակերպության փոխղեկավարը կարող է առաջիկայում այցելել Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի այս հարցի վերջնական փուլը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



