Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքիս որոշ ճյուղավորումներ մեծ հաճույքով կփոխեի, բայց հիմքին ձեռք չէի տա. Ավետ Բարսեղյանն այսօր նշում է 36 ամյակը

ԼԱՅՖ

Այսօր հաղորդավար Ավետ Բարսեղյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Life.panorama.am-ը, շնորհավորելով սիրված հաղորդավարին, խոսել է ոչ միայն ծննդյան օրվա, այլեւ տարիքային առանձնահատկության ու անցած ճանապարհի մասին:

«Ավելի երիտասարդ տարիքում շատ էի սիրում մեծ, շուխուրով ու խնջույքային տարեդարձներ, բայց տարիքի հետ գնալով այդ ամենը պակասեց ու հիմա ավելի շատ նախընտրում եմ ծննդյանս օրերն անցկացնել նեղ, ընտանեկան, շատ մտերմիկ միջավայրում, երբ ամենահարազատներով ենք, ինչն էլ եւ այսօր կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց օրվա հերոսն ու անդրադարձավ իր ունեցած ամենաթանկ նվերին.

«Ինձ համար ամենաթանկ նվերը մարդկանց ուշադրությունն է, էն անսահման զանգերն ու շնորհավորանքները, էներգինա, որ մի ամբողջ տարվա համար կբավականացնի: Իսկապես՝ այսօրվա ստացածս ջերմությունն ու սերը ինձ համար մեկ տարվա պաշար է»:

36-ը Ավետ Բարսեղյանի համար խորհրդանշական է լինելու, քանի որ հենց այս տարիքում է հաղորդավարը առաջին անգամ հայր դառնալու: Այս մասին խոսելիս՝ Ավետն իրեն հատուկ համեստությամբ ու ժպիտով նշեց, որ անձնական դաշտի մասին չի ուզում խոսել, միայն ավելացրեց. «Սա մեծ երջանկություն է»:

Հաղորդավարին տարիքը չի վախեցնում, 36-ը նրա համար միջին տարիք է.

«36-ը ոչ շատ է, ոչ քիչ՝ միջին տարիք է: Գիտեք՝ 30-ից հետո սկսել եմ չկենտրոնոնալ այդ թվաբանության վրա, հիմա դա կարծես թե այնքան էլ էական չէ: Առհասարակ, կարծում եմ, մարդն ունի հոգու տարիք, երբ  կանգ ես առնում հոգուդ էներգետիկ տարիքի վրա ու այլեւս նոր թվերը անէական են դառնում: Իսկ ես կարծես թե մնացել եմ 24-30-նն ընկած տարիքում: Պետք է ասեմ նաեւ, որ շատ սիրում եմ մեծանալ, ընկճախտային չեմ մոտենում դրան, նոր տարիքին վերաբերվում եմ շատ հումորով եւ ինքնահեգնանքով: 36-ը միջին տարիք է, երբ սկսում ես շատ ավելի լրջանալ, ավելի շատ մտածել քայլերից առաջ, այս տարիքում մի քիչ ավելի զուսպ ես, ավելի խորը, ամեն բան ավելի անալիտիկ է դառնում»:

Ավետը հետ նայելով անցած ճանապարհին՝ չի վախենում ասել, որ ժամանակը հետ տալու հնարավորության դեպքում որոշ բաներ կփոխեր.

«Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայի, կյանքիս որոշ ճյուղավորումներ մեծ հաճույքով կփոխեի, բայց հիմնային առումով ոչինչ չէի փոխի, հիմքին ձեռք չէի տա: Մարդ միշտ էլ մտածում է, եթե հետ տար անցած տարիները, ինչ-ինչ բաներ գուցե չէր անի»,- նշեց նա:

Օրվա հերոսը ունեցած այսօրվա ու անցած ճանապարհի համար շնորհակալ է.

«Շնորհակալ եմ Աստծուն ու ընտանիքիս: Նաեւ շնորհակալ եմ սիրո գաղափարին, որն ինձ մենակ չթողեց: Այո, սիրո բոլոր դրսեւորումներին եմ շնորհակալ, որոնք ինձ  առաջ գնալու ուժ են տվել»,- ավարտեց Ավետ Բարսեղյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը