Հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանում 87 մարդ է զոհվել, հազարավորները տարհանվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդառատ անձրևները Չինաստանում դարձել են 87 մարդու մահվան պատճառ: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Չինաստանի պետական լրատվամիջոցներին:
Ամենից շատ ավերածություններ տեղի են ունեցել Հեբեյ հյուսիսային նահանգում, որտեղ 72 մարդ զոհվել է, 78-ը համարվում է անհետ կորած: Նահանգում անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների: Ինչպես տեղեկացնում են պատկան մարմինները` 50 000 տուն փլուզվել է:
Հենան կենտրոնական նահանգում կայծակների և ուժեղ քամիների հետևանքով15 մարդ է զոհվել, 8-ն անհետ կորած են համարվում: 72 000 մարդ լքել են իրենց տները, 18 000 տուն վնասվել է:
Ընդհանուր առմամբ, 8.6 մլն մարդ վնաս է կրել ջրհեղեղներից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



