Էրդողանն ուզում է հանդիպել Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ հույս ունի իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել օգոստոսի կեսերին:
«Վերջին իրադարձությունները Թուրքիայում կարող են որոշակի ազդեցություն ունենալ իմ ծրագրերի վրա: Սակայն կարծում եմ, որ եթե ինչ-որ գերբնական բան չպատահի, ապա մոտավորապես օգոստոսի կեսերին հնարավոր կլինի բանակցություններ վարել», - Корреспондент-ի փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը:
Վերջինս պարզաբանել է, որ այդ հանդիպման առթիվ բանակցություններ են ընթանում ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ գծով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



