Դի Մարցիո. Յուվենտուսը վճարելու է Իգուաինի հրաժարագինը
ՍՊՈՐՏSky Italy-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն իր թվիթերյան էջի միջոցով հայտարարել է, որ «Յուվենտուսը» որոշել է վճարել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի հրաժարագինը:
«Քիչ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մարոտայի («Յուվեի» գլխավոր տնօրեն) և Դե Լաուրենտիսի («Նապոլիի» նախագահ) միջև: «Յուվենտուսը» հայտարարել է Իգուաինի պայմանագրում առակա հրաժարագինը վճարելու պատրաստակամության մասին»,- գրել է Դի Մարցոն:
Արգենտինացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 94 միլիոն եվրո:
Միաժամանակ «Ծեր սինյորան» փորձեր է ձեռնարկում այդ գումարը մարել իր ֆուտբոլիստների ծառայություններն «աձուրիին» զիջելու պայմանով: Թուրինցիները «Նապոլիին» առաջարկել են Սիմեոնե Ձաձային, Ռոբերտո Պերեյրային, Ստեֆանո Ստուրարոյին և Դանիելե Ռուգանիին: Նեպաոլցիները, որոնք տարբեր ժամանակներում հետաքրքրվել են նշված ֆուտբոլիստներով, կարող են 94 միլիոնի դիմաց ընտրել բոլոր 4 խաղացողներին կամ նրանցից մեկին` ընդհանուր գումարից մի մասը մարելու պայմանով: