Մահացել է Շվեդիայի նախկին վարչապետ Թուրբյորն Ֆելդինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ90 տարեկանում մահացել է Շվեդիայի նախկին վարչապետ Թուրբյորն Ֆելդինը, որը երկրի կառավարությունը գլխավորել է 70-ական թվականներին։ Նա Կենտրոնի կուսակցության առաջնորդն է եղել, հաղորդում է շվեդական SVT հեռուստաալիքը։
Քաղաքական գործիչը մահացել է հուլիսի 23-ի երեկոյան։
Ֆելդինը ծնվել է 1926 թվականի ապրիլի 24-ին։ Նա Կենտրոնի կուսակցության առաջնորդն է եղել 14 տարի՝ 1971-1985 թվականներին։ Շվեդիայի կառավարությունը գլխավորել է 1976-ին եւ երկրի պատմության մեջ մտել է որպես առաջին պահպանողական վարչապետ։ Նա կառավարությունը գլխավորել է երկու անգամ՝ 1976-1978 եւ 1979-1982 թվականներին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



