Լոս Անջելեսի մոտ մոլեգնում են հրդեհները, տարհանվել է 1,5 հազար տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոս Անջելես քաղաքից հյուսիս մոլեգնող հրդեհների պատճառով տարհանված տների թիվը հասել է 1,5 հազարի, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 300 տան տարհանման մասին, գրում է РИА Новости-ն:
Իշխանությունների տվյալներով՝ հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 8 հազար հեկտար տարածքում: Հրդեհի դեմ պայքարելու համար ներգրավվել է ավելի քան 900 հրշեջ, ներգրավվել են նաև ուղղաթիռներ: Այնուամենայնիվ, դեռ կրակը հաջողվում է զսպել միայն 10 տոկոսով:
«Դա հրդեհ չէ, որ մի ուղղությամբ է տարածվում: Այն, կախված քամուց, տարբեր ուղղություններով տարածվում է: Կրակն անում է այն, ինչ ուզում է»,- հայտարարել է ԱՄՆ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նատան Ջուդին:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



