Հնդկաստանը երկրից արտաքսում է չինական «Սինհուա» գործակալության 3 լրագրողների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի իշխանությունները հրահանգել են երկրից արտաքսել չինական «Սինհուա» գործակալության երեք լրագրողների, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները չեն երկարաձգել լրագրողների վիզայի ժամկետը՝ հրաժարվելով պարզաբանել պատճառը։ Միաժամանակ, իշխանությունները թույլ են տվել այդ լրագրողների փոխարեն այլ լրագրողների ուղարկել։
Նշվում է, որ նման քայլի պատճառ կարող է լինել նշված լրագրողների այցը Բանգալոր քաղաք, որտեղ նրանք հանդիպել են տիբեթական ակտիվիստների հետ։ Միաժամանակ, լրագրողներից մեկը Հնդկաստանում աշխատել է 7 տարի, իսկ մյուսները երկարաձգել են աշխատանքային վիզան մի քանի անգամ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



