Ճապոնիա ուղևորվող ֆրանսիական ինքնաթիռը հիվանդ երեխայի պատճառով Մոսկվայում արտակարգ վայրէջք է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզից Ճապոնիա ուղևորվող ֆրանսիական «Բոինգ» մարդատար ինքնաթիռը վատառողջ երեխայի պատճառով Մոսկվայում արտակարգ վայրէջք է իրականացրել։ Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։
«Նախօրեի երեկոյան «Բոինգի» հրամանատարը հայտնել է, որ ինքնաթիռում երեխաներից մեկն իրեն վատ է զգացել, ինչի պատճառով նա Մոսկվայում արտակարգ վայրէջք իրականացնելու թույլտվություն է խնդրել»,- հաղորդում է աղբյուրը։
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել «Շերեմետյեվո» օդանավակայանում, և բժիշկները երեխային անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ինչից հետո երեխան հոսպիտալացվել է։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



