Կալինինգրադում մահացել է Երկրի յոթմիլիարդերորդ բնակչի մայրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Կալինինգրադ քաղաքում քաղցկեղից մահացել է երկրի յոթմիլիարդերորդ բնակչի մայր Ելենա Նիկոլաևան։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ելենայի ընկերները։
Նշվում է, որ Ելենայի որդին՝ Պետյա Նիկոլաևը, ծնվել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին Կալինինգրադում, և ՄԱԿ-ը նրան ճանաչել է Երկիր մոլորակի յոթմիլիարդերորդ բնակիչ։
Աղբյուրը մանրամասնում է, որ Երկրի յոթմիլիարդերորդ բնակչի վկայականը ՄԱԿ-ի կողմից պետք է տրվեր 2011 թվականի հոկտեմբերի 31-ին ծնված առաջին երեխային։ Քանի որ գաղափարի իրագործումը գործնականորեն անհնարին էր, ակցիան սկսեց խորհրդանշական բնույթ կրել, և ՄԱԿ-ի փորձագետները որոշեցին այն շնորհել Կալինինգրադ քաղաքի բնակիչներից մեկին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



