Յալթա-Դոնի Ռոստով ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը մահացել է, կա 10 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅալթա-Դոնի Ռոստով ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է մեկ և տուժել տասը մարդ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով տարածաշրջանային վարչության տարածած հաղորդագրությանը։
«Ըստ նախնական տվյալների՝ երթուղային ավտոբուսի 39-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում փոխադրամիջոցն ընկել է ճանապարհի եզրին գտնվող ջրափոսի մեջ։ Ավտոբուսի վարորդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, իսկ տասը մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել»,- մանրամասնել են վարչության աշխատակիցները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



