Գերմանիան սկսել է ներգաղթյալներին հմտություններ սովորեցնել Սիրիան վերականգնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի զինվորականները պիլոտային ծրագրի շրջանակներում հարյուրավոր սիրիացի փախստականների պատրաստում են ապագայում իրենց երկրի վերականգնման աշխատանքների կատարման համար: Այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտարարել է ֆոն դեր Լյաենը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում, ծրագրի նպատակը ներգաղթյալների մի շարք քաղաքացիական մասնագիտություններ սովորեցնելն է, որոնց մեջ են մտնում տեխնոլոգիաները, բժշկությունը, լոգիստիկան: Փախստականները կարող են հանձնարարություններ կատարել գերմանական բանակի համար, սակայն նրանք իրավունք չունեն ծառայել:
«Գաղափարն այն է, որ մի օր նրանք կվերադառնան Սիրիա և կօգնեն երկրի վերականգնմանը»,- նշել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



