Նոյեմբերյանում մեքենան ընկել է ձորը. երեք վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բերդավան գյուղի բնակիչներ Ա. Մ.-ը, 1985 թ. ծնված Ն. Մ.-ը եւ 1991 թ. ծնված Մ. Բ.-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Նոյեմբերյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



