Այս գիշեր Ադրբեջանի զինուժը արձակել է 300 կրակոց. կիրառել է նաեւ դիպուկահար զենքեր. ԼՂՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններ /20 կրակոց/:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



