Հրդեհ «Երեւան Ջուր» ընկերության պոմպակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում գտնվող պոմպակայանում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանի վրա կառուցված խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.36-ին, մարվել՝ 23.48-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 25 քմ եւ 6 գմ մալուխ, ջերմահարվել է մոտակայքի ավտոտնակի երկաթյա պատը՝ 12 քմ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



