«Պարի Սեն Ժերմեն»-ը հաղթել է «Ինտեր»-ին
ՍՊՈՐՏՖուտբոլի «International Champions Cup» մրցաշարում տեղի է ունեցել հերթական հանդիպումը:
Ֆրանսիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն»-ը հանդիպել է Իտալական «Ինտեր»-ի հետ: Ունայի Էմերիի թիմը հիանալի է սկսել հանդիպումը, և արդեն 14-րդ րոպեին Սերժ Օրյեն բացել է հանդիպման հաշիվը:
Առաջին կեսում «Ինտեր»-ը Ստեֆան Յովետիչի ջանքերով հավասարեցրել է խաղի հաշիվը, սակայն 2-րդ կեսում չի կարողացել պահել ձեռք բերածը: Ֆրանսիական ակումբը 2-րդ կեսում 2 գնդակ է ուղարկել միլանցիների դարպասը: Գոլերի հեղինակ են դարձել Լեյվեն Կուրզավան և Սերժ Օրյեն: Օրյեն այս խաղում դուբլ է գրանցել իր օգտին: Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ «Պարի Սեն Ժերմեն»-ի:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



