Լիբիայի ափին ավելի քան 40 խեղդված միգրանտների մարմիններ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայի ափին 41 խեղդված միգրանտների մամիններ են գտել, հաղորդել Է The Daily Mail-ը: Երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արեւմուտք գտնվող Սաբրաթա քաղաքի լողափին դիակները հայտնաբերել են մի խումբ կամավորներ: Մարմինները տարել են դիարան՝ ԴՆԹ-ի անալիզ կատարելու համար, այնուհետեւ նրանց կթաղեն:
«Մենք կարծում ենք, որ այս մարդիկ խեղդվել են հինգ կամ վեց օր առաջ»,- հրատարակությանը հաղորդել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ամեն օր ափին մեկ կամ երկու մարմին են գտնում, սակայն 41 դիակը «բացառիկ մեծ թիվ Է»:
Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների հոսքն ավելացել Է այն բանից հետո, երբ փակվել Է Թուրքիայի տարածքով Հունաստան եւ բալկանյան երկրներ տանող ցամաքային երթուղին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



