Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը 2016-ի առաջին կիսամյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին ասված է ՄԱԿ Աֆղանստանի օժանդակության առաքելության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«2016–ի հունվարից հունիսը ՄԱԿ–ը գրանցել է 1601 խաղաղ բնակչի մահ, 3565 մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվն Աֆղանստանում 4 տոկոսով աճել է՝ ի համեմատություն 2015-ի առաջին կիսամյակի»,– ասված է զեկույցում։
Կազմակերպությունում նշել են, զոհվածների եւ վիրավորների թվում կա 1509 երեխա։
Նշենք, որ Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորների շրջանում 4–տոկոսանոց աճը ռեկորդային ցուցանիշ է 2015–ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



