Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ լրագրողներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները 42 լրագրողների ձերբակալելու հայտ են ներկայացրել իրավապահներին:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Rueters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:
Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103-ը գեներալներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



