Ֆլորիդայում գիշերային ակումբում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 14-ը վիրավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայում գիշերային ակումբում կատարված փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ ու վիրավորվել 14-ը, հայտնում է NBC 2 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Հեռուստաալիքի տեղեկություններով միջադեպը կատարվել է հուլիսի 25-ի վաղ առավոտյան Club Blu ակումբում, որը գտնվում է Ֆորթ Մայերս քաղաքում:
«Ոստիկանական վարչությունը հայտնում է, որ 15 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Առնվազն մեկ մարդ է զոհվել»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով անհայտ մեկը ակումբ է մտել ու կրակ բացել այցելուների վրա, որոնցից մի քանիսը 13 տարեկան էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



