ԱՄՆ–ում շոգից 6 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ արեւելյան եւ կենտրոնական հատվածում շոգից 6 մարդ է մահացել, հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ֆինիքս քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Արիզոնայի նահանգում 12-ամյա դեռահասը զոհվել է ջերմային հարվածից։ Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է եղել։
Եվս 5 տարեց մարդ մահացել է Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Այս մասին հեռուստաընկերությանն ասել է Ռոզվիլ քաղաքի ոստիկանապետ Ջեյմս Բեռլինը։
Դեթրոյթի հրշեջ ծառայության աշխատակիցներն օգնում են տեղաբնակներին շոգի դեմ պայքարում։ Նրանք ջուր են բաժանում եւ մարդկանց տեղափոխում են հատուկ մեքենաներով, որոնց մեջ օդորակիչներ կան։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



