Թուրքիայում շարունակվում են քրդերի հետ բախումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո քրդաբնակ շրջաններում շարունակվում են զինված ուժերի, ոստիկանության եւ տեղի բնակչության միջեւ բախումները:
Վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, թուրքական Մարդին նահանգում Քուրդիստանի աշխատավորական կուսակցութան (PKK) զինյալների կողմից ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրվել այն պահին, երբ անցնում էր ոստիկանական ավտոմեքենան: Պայթյունի արդյունքում սպանվել են երեք ոստիկաններ:
Թուրքական անվտանգության մարմինները տարածաշրջանում շարունակում են քուրդ ազատամարտիկների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



