Աթաթուրքի անվան օդանավակայանում ուղևորների կուտակումներ են արձանագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում արձանագրվել են ուղևորների կուտակումներ, իշխանությունները կոչ են արել զբոսաշրջիկներին՝ տարբեր ստուգումներ անցնելու համար օդանավակայան ժամանել ավելի վաղ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Dogan գործակալությունը, հերթերը կուտակվել են անվտանգության ուժեղացված հսկողության հետևանքով, ինչն իրաանացվում է երկրում հեղափոխության փորձից հետո:
Իշխանություններն այդպես փորձում են կասեցնել հեղափոխության մասնակիցների՝ երկրից հեռանալը: Նաև անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Օդանավակայանի աշխատակիցները խնդրել են զբոսաշրջիկներին՝ օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն երեք ժամ առաջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



