Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ գտնվելու լուրը ապատեղեկատվություն է. Աշոտ Ահարոնյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է մամուլում տարածածված տեղեկատվությունը, թե Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ:
«Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Հայտնում ենք, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է: Իրականում զանգն արվել է Վալերի Օսիպյանի հեռախոսահամարին, որն արդեն 15 տարի նրա մոտ է և հայտնի է լրագրողներին: Կրկին կոչ ենք անում ճշտել յուրաքանչյուր լուր ու զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



