Լևոն Յոլյանն Իրանում կքննարկի էներգետիկայի, գազի և նավթի ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում եռօրյա այցի ընթացքում իրանական կողմի հետ կքննարկի էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում համատեղ ծրագրերի ընթացքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով egov.am կայքը, այդ մասին նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ: Ըստ որոշման՝ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-27-ը գործուղել է ԻԻՀ (Թեհրան)՝ էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



