Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ասում են, թե սա իմ հարսանիքի փորձն է, կտեսնենք, եթե հաջողվի, ուրեմն մյուս տարի հարսի հետ կկրկնենք. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35 ամյակը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասան Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Life.panorama.am-ը, լավագույն բարեմաղթանքներով շնորհավորելով դերասանին, հետաքրքրվել է, թե ինչպես է անցկացնելու ծննդյան տարդարձն ու ինչն է Ռաֆայելին պակասում նրան այսօր:

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Երանոսյանը պատմեց, որ կեսգիշերին ծննդյան օրն անցկացրել է հոր հետ միասին.

«Երեկ գնացի մեր գյուղ, որպեսզի ծննդյանս օրն առաջինը հորս հետ նշեի, իսկ կեսգիշերին ընկերներս ակարդիոնով, դհոլով ու զուռնայով եկան մեր տուն ու շնորհավորեցին ինձ, որից հետո միասին նստեցինք ու ջերմ գիշեր անցկացրինք»,- պատմեց օրվա հերոսն ու կիսվեց հայրիկի բարեմաղթանքով.

«Հայրս ոչ միայն ծննդյանս օրը, այլեւ միշտ ինձ մի խորհուրդ-բարեմաղթանք է հղում. Ամեն անգամ, երբ իրար հանդիպում ենք, ասում է՝ «Տղա ջան միշտ ձգտի վեր-վեր-վեր, երբեք չսահմանափակվես նրանով, ինչ ունես, ձգտի, որ անունդ միշտ մնա»: Հորս այս խոսքերը շատ կարեւոր են ինձ համար, ես այդ կարգախոսով եմ ապրում»:

Ռաֆայել Երանոսյանը, իր խոսքով վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այսօր «մարդավարի ծնունդ» կնշի.

«Այնպես էր ստացվում, որ վերջին 8 տարում ծննդյանս օրը նկարահանումներ կամ ներկայացումներ էի ունենում, բայց այս տարի որոշեցի մի քանի օրով հետաձգել բոլոր աշխատանքներն ու «մարդավարի ծնունդ» նշել՝ առանց գրիմի ու կերտածս հերոսների շորերի: Այսօր երեկոյան ընկերներիս ու գործընկերներիս հետ փոքրիկ խնջույք կկազմակերպենք, ներկա կլինեն մոտավորապես 70 մարդ. ի դեպ, երբ ընկերներիս ասում եմ, թե քանի հոգի են լինելու ծննդյանս խնջույքին, կատակելով ասում են, թե սա իմ հարսանիքի փորձն է, կտեսնենք, եթե հաջողվի, ուրեմն մյուս տարի հարսի հետ կկրնենք»,- ծիծաղելով պատմեց 35-ամյա դերասանը:

Ռաֆայելը շեշտեց՝ ծննդյան օրը շատ է սիրում, առավել շատ սիրում է նշել այս օրն ու մի լավ ուրախանալ.

«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար ընդհանրապես կապ չունի, թե որ ամյակն եմ նշում: Ես շատ եմ սիրում ծննդյանս օրը, շատ երջանիկ եմ, որ ծնվել եմ ու մինչեւ 95 տարեկան այսպես ուրախ եմ նշելու տարեդարձս, անգամ թոռներիս եմ ստիպելու, որ ծնունդս մեծ շուքով նշեն: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ծննդյան օրը տխրում են կամ մտածում են մեծանալու մասին, պետք է հիշել, եթե ներսում երիտասարդությունդ վառվում է, ուրեմն էլ կապ չունի՝ քանի տարեկան ես»,- նկատեց հոբելյարը:

Մեծ ձեռքբերումներ գրանցած դերասանին այսօրը միայն մեկ բան է պակասում.

«Այսօր ինձ պակասում է մամաս, պակասում են այն մարդիկ, ովքեր ինձ հարազատ են եղել, բայց հիմա չկան. Շատ կցանկանայի այսօր նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները լսել»,- նշեց նա:

Ռաֆայել Երանոսյանի երազանքն էլ շատ պարզ է ու ոչ նյութական.

«Երազում եմ ապրել ու շրջապատված լինել լավ ու կամեցող մարդկանցով: Ներկայացումներ, կինոներ, մեծ դերեր, եթե լինեն լավ է, բայց եթե չլինեն, ինձ թվում է դրանից կյանքիս վրա սեւ գիծ չի գնա: Ինձ համար կարեւոր է, որ ապրեմ առողջ ու երկար, որ հարազատներս էլ միշտ կողքս լինեն»,- հավելեց սիրված դերասանը:

Անդրադառնալով 35-ում անձնական կյանքը դասավորելու մտքին՝ Ռաֆայելը շեշտեց.

«Այս ուղղությամբ չեմ կենտրոնանում, մտածում եմ, եթե Աստծո կամքն է, որ լինի դա, ուրեմն կլինի, իսկ եթե չեղավ, ուրեմն հաստատ դրանից չեմ դժբախատանա: Կարծում եմ՝ ամուսնությունը չեն ձեռնարկում, դա ինքստինքյան է լինում. սիրտը կզգա, երբ պահը հասունացած լինի: Թեպետ մի գաղտնիք բացեմ՝ ես ամեն օր սիրահարվում եմ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում