Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին: Պատճառը կասկածելի առարկայի հայտնաբերումն է: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին:
Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել գնացքների շարժը մի քանի ուղղություններով: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, մետրոյի կայարանում հայտնաբերվել է փայտե տուփ` լարերով և լիցքավորման սարքերով: Այն ավելի ուշ պայթեցվել է մասնագետների կողմից:
Ուղևորների շրջանում խուճապ չի եղել: Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն: Նշենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում ահաբեկչական գործողություններից հետո Իտալիայում անվտանգության միջոցառումերն ուժեղացվել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



