Խորենացի փողոցում մեկնարկած հերթական հավաքը շարունակվում է երթով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկած հերթական հավաքը շարունակվում է երթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանրահավաքին երթուղին հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երթի մասնակիցները շարժվելու են Նար Դոսի, Վարդանաց փողոցով դեպի Սախարովի անվան հրապարակ: Ըստ հրապարակված երթուղու` Սախարովի հրապարակից կշրջվեն աջ` դեպի Նալբանդյան փողոց: Այնուհետև Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից մասնակիցները կշարժվեն դեպի Աբովյան փողոց, ապա՝ Հանրապետության հրապարակ: Հանրապետության հրապարակից, Տիգրան Մեծի փողոցով, երթի մասնակիցները կրկին վերադառնալու են Խորենացի փողոց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



