Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք այսօր քննարկել ենք այն, ինչ պահանջվում է անել, որպեսզի այդ պայմանավորվածությունն արդեն սկսի աշխատել գործնականում մեր Օդատիեզերական ուժերի, ԱՄՆ Ռազմաօդային ուժերի եւ նրանց ղեկավարած կոալիցիայի գործողությունների տեսքով»,– ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ եթե կյանքի կոչվեն Մոսկվայում բանակցությունների ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի ապահովել նորմալ ընդդիմադիրներին ԻՊ–ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից տարբերակելը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



